Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012

Գաստրոսկոպիա կարելի է կատարել երեք տարբեր եղանակով

Գաստրոսկոպիա կարելի է կատարել երեք տարբեր եղանակով

Նա, ում գեթ մեկ անգամ գաստրոսկոպիա է կատարվել, դրա մասին սարսափով է հիշում: Սակայն այժմ պացիենտներին ընտրության հնարավորություն է ընձեռվել. տհաճ բուժգործողությունը կարելի է կատարել երեք  եղանակով :

 

Առաջին տաբերակ

 

Ոչ թանկարժեք, ավանդական, բայց կատարելագործված

 

Իհարկե, ստիպել ինքներդ ձեզ կուլ տալ ամենաբարակ տեսաէնդոսկոպի առաձգական ռետինե խողովակը, այնքան էլ հեշտ չէ, սակայն բժիշկը կօգնի խուսափել փսխումից: Օրինակ, բուժգործողությունից առաջ պացիենտին կտա նյարդային համակարգը հանգստացնող, կերակրափողի հարթ մկանների թուլացման համար պատրաստուկներ, ըմպանային հատվածում տեղային անզգայացում կկատարի:

 

Նախկինում պացիենտներն անվստահությամբ էին վերաբերվում գաստրոսկոպիային: Վախենում էին էնդոսկոպի միջոցով վարակվել տարբեր ինֆեկցիաներով: Ներկայումս  լավագույն կլինիկաներում նման վտանգ չկա: Գործիքների մշակման գործող չափորոշիչները շատ խիստ են. էնդոսկոպի մեխանիկական մաքրում, հատուկ լուծույթների մեջ պահում: Հատուկ սարքերում վարակազերծումն  ու ախտահանումը երաշխավորում են սարքի անվտանգությունը:

 

Առավելությունները

 

Տեսաէնդոսկոպը թույլ է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել ստամոքս-աղիքային համակարգի պրոբլեմային հատվածները և բիոպսիա կատարել: Հյուսվածքից վերցված փոքրիկ հատվածն անհրաժեշտ է համոզվելու համար, արդյոք, առկա են տագնապալի ախտանիշներ, որոնք կարող են վկայել չարորակ գործընթացի մասին: Եթե բջիջների վերասերում է նկատվում զարգացման հենց սկզբում, ապա նույն սարքը վիրահատություն է կատարում` հեռացնելով հիվանդ հատվածը: Լորձաթաղանթից վերցված հատվածի հետազոտությունը պետք է նաև մեկ այլ պատճառով. որոշելու ներքին օրգանները մանրէներով ախտահարվելու աստիճանը: Օրինակ, ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցային հիվանդության դեպքում այն օգնում է բժշկին ընտրելու հակամանրէային պատրաստուկը: Ի դեպ, բիոպսիան ինքը պացիենտի համար անցավ բուժգործողություն է:

 

Իսկ ահա էնդոսոնոգրաֆիան էնդոսկոպիայի ամենանորագույն ուղղություններից է: Օրինակ, եթե գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսի ուռուցքի կասկած է առաջացել, բիոպսիան հաստատել է ախտորոշումը և պացիենտին սպասվում է լուրջ վիրահատություն, ապա ժամանակին կատարված էնդոսոնոգրաֆիան կարող է արմատապես փոխել բուժման ուղղությունը: ՈՒՁ-ցուցիչը թույլ է տալիս  բժշկին գնահատելու, թե ուռուցքն ինչ խորությամբ է թափանցել ստամոքսի պատերի մեջ և որոշել վիրահատական բուժման ճիշտ ռազմավարությունը:

 

Խորհուրդ.

 

հետազոտության նախօրեին չի կարելի ալկոհոլ օգտագործել: Դրանից փսխումային ռեֆլեքսն ուժեղանում է բազմակի անգամ: Եվ հիշեք. գաստրոսկոպիայի պետք է գնալ դատարկ ստամոքսով: Դա նշանակում է, որ վերջին անգամ պետք է ուտել նախորդ օրը երեկոյան` ժամը 7-ից ոչ ուշ:

 

Երկրորդ տարբերակ

 

Մի քիչ թանկ է, ավելի ժամանակակից, քնած վիճակում

 

Եթե չեք կարող առանց սարսափի մտածել առաջիկա բուժգործողության մասին (կամ էլ արդեն դրա տխուր փորձն ունեցել եք), խնդրեք, որ ձեզ գաստրոսկոպիա կատարեն քնած ժամանակ: Դրա ժամանակ ոչ անզգայացում և ոչ էլ տեղային ցավազրկում չի կատարվում, այլ տալիս են կարճատև ազդեցության ժամանակակից քնաբեր պատրաստուկներ: Մարդը 1 ժամով ընկղմվում է խոր քնի մեջ, իսկ երբ արթնանում է, նրան արդեն գաստրոսկոպիա կատարած են լինում: Ոչ երկար քունը բացարձակապես անվնաս է և, իզուր չէ, որ խոցային հիվանդության որոշ բարդությունների դեպքում այս բուժգործողությունն անցկացնում են ամեն օր և, նույնիսկ, օրական մի քանի անգամ:

 

Թերությունները.

 

եթե ընտրել եք քնած ժամանակ կատարվող գատրոսկոպիան, ապա նկատի ունեցեք, որ դրանից հետո չի կարելի ծանր աշխատանք կատարել կամ ավտոմեքենային ղեկի մոտ նստել մինչև հաջորդ օրվա առավոտը: Բուժգործողությունից հետո արագության ռեակցիան կարող է դանդաղել:

 

Երրորդ տարբերակ

 

Թանկ է, ամենատեխնոլոգիականը, բացարձակապես անցավ

 

Հետազոտությունը կատարվում է մեկանգամյա օգտագործման դեղապատիճի օգնությամբ: Այն փոքրիկ սարք է, որը թույլ է տալիս ուսումնասիրել այն ամենը, ինչ կատարվում է մարդու որովայնում: Չնայած իր փոքրագույն չափսերին (1,5 սմ-ից ոչ ավելի) դրանում տեղադրված է փոքրիկ տեսախցիկ, լույսի աղբյուր, փոքր ռադիոհաղորդիչ և սնուցման մարտկոցներ (6-8 ժամ աշխատանքի համար):

 

Այն ամենը, ինչ պահանջվում է պացիենտից, ընդամենը 1 բաժակ ջրով խմել այդ դեղապատիճը: Այն ստամոքս-աղիքային համակարգի ճանապարհորդության ընթացքում լիարժեք հետազոտություն կանցկացնի և ամեն ինչ մանրամասն կտեղեկացնի:

 

Որոշ մոդելներում այս սարքը նման է սմարթֆոնին և բուժգործողության ժամանակ գտնվում է պացիենտի գրպանում: Երբ հաշվիճը ցույց է տալիս, որ դեղապատիճն օրգանիզմից դուրս է եկել բնական ճանապարհով, պացիենտը բժիկի մոտ ընդունելության է գնում: Բժիշկը համակարգչի մեջ է ներբեռնում տեսանյութերը, որոնք հավաքել է դեղապատիճը: Հատուկ ծրագիրն ինքը է դնում նախնական ախտորոշումը, ցույց տալով թե ինչ հատուկ ազդակներով է որոշվել հիվանդությունը կամ էլ պարզաբանման համար նշանակում է լրացուցիչ հետազոտություններ:

 

Առավելությունները

 

Դեղապատիճային էնդոսկոպիայի դեպքում բժիշկը կարող է որոշել, թե ինչ խնդիրներ կան բարակ աղիներում: Ախտորոշման ոչ մի  այլ մեթոդներ թույլ չեն տալիս հասնել ստամոքս-աղիքային համակարգի այդ հատվածին: Դեղապատիճն ամենալավ ախտորոշիչն է ոչ միայն աղիների քաղցկեղի, այլ նաև ուրիշ խնդիրների բացահայտման համար (Կրոնի հիվանդություն, ստամոքս-աղիքային թաքնված արյունահոսություններ, աղիների վնասվածքներ, որոնք հրահրված են ոչստերոիդ հակաբորբոքային պատրաստուկների օգտագործման հետևանքով):

 

Թերությունները


Դեղապատիճը բիոպսիա չի կատարում, հելիկոբակտերի, սնկային հիվանդության (որն առաջացել է հակաբիոտիկների օգագործումից հետո) որոշման համար քսուք չի վերցնում: Սակայն գիտնականները խոստանում են ամենամոտ ժամանակներում դեղապատիճին «սովորեցնել շարժվել  կանգառներով՚ , որոնք կնշի բժիշկը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zoovet.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի Անուշ, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր հարցի պատասխանն ուշացել է, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:  Մեդ-Պրակտիկ կայքը բժշկական-տեղեկատվական կայք է և ախտորոշիչ հետաոտություններ ուղղալի չի կարող կատարել:

Անուշ

13.08.2015

Բարև Ձեզ ինձ պետպատվերի շրջանակներում նշանակվել է գաստրասկոպիա , դուք ունեք նման ծառայություն, եթե այո նախապես գրանցվել է հարկավոր? Նախապես շնորհակալություն

Կարդացեք նաև

Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն
Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...

Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով
Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...

Առանց ծխախոտի համաշխարհային օր
Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..

Պոլինոզ
Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...

Ալերգոլոգիա
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել

Քնի անբավարարությունը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի բարձրացման: Այսպիսի արդյունքներ են գրանցել հետազոտությունները, որոնք անցկացրել են Բոստոնի Բրիգեմ հիվանդանոցի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ  հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...

Կանխարգելում և բուժում տանը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը

Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...

Հոգեկան առողջություն Ես
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...

Վիտամիններ և միներալներ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...

Հոգեկան առողջություն
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար

Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների,  կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Կանխարգելում և բուժում տանը
Համաճարակային հիվանդությունների պատմությունից
Համաճարակային հիվանդությունների պատմությունից

«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ  վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի  երկու տարբեր շտամներն էին...

Վարակաբանություն Պատմության էջերից
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...

Դեպքեր, բացահայտումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ